-
27.06.2024|
00:01
Փրկիր մեզ, որովհետև Քեզ ապավինեցինք,
Հովանի դարձիր մեզ, քանզի Անունդ ճանաչեցինք։
-
26.06.2024|
00:01
Պատվիրիր Քո սուրբ հրեշտակներին,
Որ պահպանեն մեզ մեր բոլոր ճանապարհներին։
-
25.06.2024|
00:01
Դու մեր հույսն ես, Տե՛ր, Քեզ սպասեցինք,
Բարձրյալիդ մեզ ապավեն դարձրինք...
-
24.06.2024|
00:01
Տե՛ր, Աստվա՛ծ զորությունների,
Աջիդ հովանին մեզ վրա տարածիր,
Փրկիր մեզ չար ոսոխի որոգայթներից,
Նենգ թշնամիների հարձակումներից։
-
23.06.2024|
00:01
Ամենախնա՛մ Տէր, դի՛ր պահապան աչաց իմոց զերկիւղ Քո սուրբ՝ ոչ եւս հայիլ յայրատ, եւ ականջաց իմոց՝ ոչ ախորժել լսել զբանս չարութեան, եւ բերանոյ իմոյ՝ ոչ խօսել զստութիւն, եւ սրտի իմոյ՝ ոչ խորհել զչարութիւն, եւ ձեռաց իմոց՝ ոչ գործել զանիրաւութիւն, եւ ոտից իմոց՝ ոչ գնալ ի ճանապարհս անօրէնութեան: Այլ ուղղեա՛ զշարժումն սոցա լինել միշտ ըստ պատուիրանաց Քոց յամենայնի. եւ ողորմեա՛ Քո արարածոց եւ ինձ՝ բազմամեղիս:
-
22.06.2024|
00:01
Պարգեւի՛չ ողորմութեան,
պարգեւեա՛ ինձ ուղղափառ հաւատով...
-
21.06.2024|
00:02
Անկանիմք առաջի քո, սո՛ւրբ Աստուածածին, եւ աղաչեմք զանարատ զԿոյսդ. բարեխօսեա՛ վասն անձանց մերոց եւ աղաչեա՛ զՄիածին Որդիդ փրկել զմեզ ի փորձութենէ եւ յամենայն վտանգից մերոց:
-
20.06.2024|
00:01
Հու՛ր կենդանի Քրիստոս, զհուր սիրոյ Քո, զոր արկեր յերկիր, բորբոքեա՛ յանձն իմ, զի այրեսցէ զախտ հոգւոյ իմոյ եւ սրբեսցէ զխիղճ մտաց իմոց եւ մաքրեսցէ զմեղս մարմնոյ իմոյ եւ վառեսցէ զլոյս գիտութեան Քո ի սրտի իմում. եւ ողորմեա՛ Քո արարածոց եւ ինձ՝ բազմամեղիս:
-
19.06.2024|
00:01
Մարդասէ՛ր Աստուած, զառաջիկայ գիշերս, որ ի վերայ մեր գալոց է, ի մեղաց փրկեա՛, ի չարեաց ազատեա՛ եւ ի գործս բարիս առաջնորդեա՛:
-
18.06.2024|
00:04
Իմաստութի՛ւն Հօր Յիսուս, տո՛ւր ինձ զիմաստութիւն զբարիս խորհել եւ խօսել եւ գործել առաջի Քո յամենայն ժամ, ի չար խորհրդոց, ի բանից եւ ի գործոց փրկեա՛ զիս. եւ ողորմեա՛ Քո արարածոց եւ ինձ՝ բազմամեղիս: